ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Նորմանդական քառյակի» բանակցությունները Բեռլինում կկայանան իրական առաջընթացի դեպքում

«Նորմանդական քառյակի» բանակցությունները Բեռլինում կկայանան իրական առաջընթացի դեպքում
11.10.2016 | 23:21

Նորմանդական քառյակի՝ Բեռլինում նախատեսված բանակցությունները տեղի կունենան, եթե մինչ այդ կողմերը հասնեն «իրական առաջընթացի» վիճելի հարցերի շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Որ ՈՒկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդիպում կունենան նորմանդական ձևաչափով, հոկտեմբերի 19-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հանդիպման մասին խոսելը դեռ վաղաժամ է:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ